Մամուլի տեսություն 

Շռայլությունները շարունակվում են. 6 մլն 720 հազար դրամով կառավարությունը ձեռագործ գորգ է ձեռք բերել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պաշտոնական փաստաթղթերից հայտնի դարձավ, որ ՀՀ Կառավարության աշխատակազմը օգոստոսի 4-ին պայմանագիր է կնքել «Մեգերյան կարպետ» ԲԲԸ-ի հետ: Ըստ այդ պայմանագրի՝ Կառավարության աշխատակազմը 6 մլն 996 հազար դրամ է ծախսել դահլիճի ձևավորման վրա: Այդ գումարից 6 մլն 720 հազար դրամը ծախսվել է բամբակյա հենքով ձեռագործ գորգ ձեռք բերելու համար, որի տեղադրման համար էլ ծախսվել է 276 հազար դրամ:

Ի դեպ, պաշտոնական փաստաթղթերից պարզ չի դառնում, թե նման ճոխ ձևավորումը կռավարության որ դահլիճի համար է նախատեսված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից