Ֆեյսբուք 

«02»-ի հայրենապաշտ վարորդն ու баран Aлиев-ը

Ճանապարհին առջևիցս մի կիսաքանդ  «02»  էր գնում, խորհրդային տարիների ֆուրգոն ժիգուլի: Բայց դա չէ կարևորը…

Հետևի ապակու աջ կողմին կպցրած էր Եղեռնի հուշարձանի պատկերը` բնականաբար անմոռուկով: Ձախ կողմում մի մանչուկ չիշիկ էր անում կիսալուսնի վրա, վերևում` մեջտեղում, ոչխարի նկար էր՝ ռուսերեն գրված. «Àлиев баран» …

Դա էլ կարևոր չէ…

Կարևորն այն է, որ այս հայրենապաշտ «02»-ի վարորդը ծխախոտի մնացուկը նետեց պատուհանից դուրս՝ լրացնելով իր նմանակների խոզությունը, մի փոքր անց կողքի նստածը նետեց ծխախոտի դատարկ տուփը…

Մինչև հիմա մտածում եմ, լավ` Ալիևը բարան է, տականք է… Բա մեր այս «հայրենապաշտ» վարորդն ու իր ուղեկիցն ի՞նչ են, ո՞վ են… Բարա՞ն են, թե՞ ավելի կատարելագործված կամ մուտացված տեսակն են:

Նույն շարքից