Արսեն Ջուլֆալակյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Այդքան ծեծված և արդեն տհաճ դարձած Բաքվի խաղերի թեման...
FB-յան էջիս է գալիս Ադրբեջանի հավաքականի կազմում Օլիմպիական չեմպիոն դարձած,ազգությամբ կարծեմ դաղստանցի Շարիպ Շարիպովի հայտարարությունը,թե հայ ըմբիշները չպետք է ՎԱԽԵՆԱՆ Բաքու գալուց,մենք՝ըմբիշներս,ոչ մի անձնական խնդիր չունենք իրար հետ՝չնայած քաղաքական լարված դրությանը...
Հասկանում եմ,որ միգուցե Շարիպովն առանց խորությամբ մտածելու է ասել և միգուցե չի ցանկացել ոչ ոքի վիրավորել,բայց առնվազն ծիծաղելի և ոչ կոմպիտենտ են նրանք,ովքեր իսկապես կարծում են,որ Հայաստանի ըմբշամարտի հավաքականները,թե հունահռոմեական,թե ազատ ոճի,վախենում են ինչ որ մի երկրում մրցելուց...
Կրկնում եմ,որ ավելի հասկանալի լինի.վախեցողները 2007-ին էլ չէին գնա։
Հիմնական պատճառը ըմբիշների չմասնակցության աշխարհի վարկանիշային առաջնությունն է,որը ժամկետային առումով շատ մոտ է Բաքվի խաղերին։