Ֆեյսբուք 

Քիմ Քարդաշյանի այցը համաշխարհային արձագա՞նք կստանա

analitik.am

Արման Ալավերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան տարատեսակ քննարկումների տեղիք է տվել: Բայց հետաքրքիրն այն է, որ նրա այցի վերաբերյալ խոսվում է ոչ միայն հայկական մամուլում, այլ նաև արտերկրի բազմաթիվ լրատվամիջոցներում:



Քարդաշյանի յուրաքանչյուր այց մեծ արձագանք է գտնում համաշխարհային մակարդակով: Հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ թվիթերում Քիմ Քարդաշյանը ունի մոտ 30 մլն կարդացող: Պատկերացնում եք` Հայաստանի բնակչությունից 10 անգամ ավելի: Սրանից ելնելով կարելի է ասել, որ Քարդաշյանը մեծ հռչակ ունի ոչ միայն ԱՄՆ-ում, այլև ամբողջ աշխարհում:



Այս առումով Քարդաշյանի այցը մեծապես շահեկան է, քանի որ դա նույնպես կնպաստի, որպեսզի համաշխարհային մամուլում արձագանք ստանան ոչ միայն Քարդաշյանի այցի մանրամասները, այլև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, Հայոց ցեղասպանությունը ընդհանրապես:



Սպասենք Քիմ Քարդաշյանի այցին, հետաքրքիր իրադարձությունները դեռ առջևում են:

Նույն շարքից