Բիզնես 

Քրիշտիանու Ռոնալդուն «Տրամպ Թաուեր» երկնաքերում բնակարան է գնել

Լenta.ru կայքի փոխանցմամբ՝ «Ռեալի» հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն անշարժ գույք է ձեռք բերել Նյու Յորքում:

Պորտուգալացին 18,5 մլն դոլար է ծախսել՝ «Տրամպ Թաուեր» երկնաքերում բնակարան ձեռք բերելու համար, որի ընդհանուր մակերեսն ավելի քան 230 քառ. մ է:

Աղբյուրը ենթադրում է, որ նման գնումը կարող է կապված լինել պորտուգալացու՝ երբևէ կարիերան ԱՄՆ-ում շարունակելու մտադրության հետ:

Հիշեցնենք, որ «Ռեալի» հետ Ռոնալդուի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2018 թ.:

Նույն շարքից