Ֆեյսբուք 

Տարածաշրջանը գտնվում է կրոնական բախման եզրին

analitik.am

Լևոն Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Էրդողանն Իրան կատարած այցի ժամանակ իր ասուլիսում հայտարարել է, որ Թուրքիան ամեն կերպ դեմ է մերձավորարևելյան տարածաշրջանում կրոնական գործոնով պայմանավորված միջամտություններին` ուղղակի ակնարկելով Իրանի` Յեմենում, Իրաքում և Սիրիայում ունեցող դերակատարությանն ու քաղաքականությանը: Իրանից վերադարձին իր հարցազրույցում նա կրկին շեշտել է, որ տարածաշրջանը գտնվում է կրոնական բախման եզրին և հրատապ համարել դրանց չեզոքացման համար անհրաժեշտ քայլեր իրականացնել:



Ավելի վաղ` մամուլի ասուլիսներից մեկի ժամանակ Էրդողանն ուղղակի Իրանի հասցեին մեղադրանքներ էր հնչեցերլ: Հատկապես Յեմենում տիրող իրավիճակի համար մեղադրանքներ էր հնչեցրել Իրանի հասցեին՝ հայտարարելով, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում առաջնորդություն ստանձնել, Յեմենում և տարածաշրջանում ապակայունարար դերակատարություն ունի, և կոչ էր արել իրանական կողմին՝ Յեմենից, Իրաքից և Սիրիայից հանել իր ունեցած ուժերը: 

 

 

Էրդողանը դժվար թե կարողացած լինի Իրանում հանդիպումների ժամանակ բացատրած լինի Թուրքիայի կողմից սուննիական ծայրահեղ կազմակերպություններին ցուցաբերվող աջակցության համատեղելիությունն իր հայտարարությանը, և այդ մասին Իրանում նրան հաստատ ասած կլինեն:

Նույն շարքից