Լևոն Հովսեփյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Թուրքիայում սոցիոլոգիական հարցում է անցկացվել Թուրքիա-Եվրոպա կրթական և գիտական հետազոտությունների հիմնադրամի կողմից` պարզելու թուրքական հասարակույան վերաբերմունքը Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության հարցում:
Հարցվածների շուրջ 34 տոկոսը հավատում է և աջակցում ԵՄ-ին անդամակցության գործընթացին, իսկ 61 տոկոսը` չի հավատում նման հեռանկարին: Այս ցուցանիշն ամենաբարձրն է վերջին երկու տարիներին: Եթե 10 տարի առաջ ԵՄ-ին անդամակցության ջատագովների թիվը կազմում էր մոտ 70 տոկոս, ապա վերջին երկու-երեք տարիների ընթացքում այն նվազել էր` հասնելով 20 տոկոսի: