Ֆեյսբուք 

ՕԵԿ-ԲՀԿ կռիվը շարունակվում է

Խաչատրյան Ժոռան իր ֆեյսբուքյան էջում գրում է․



ԲՀԿ-ի շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո ՕԵԿ-ը, օգտվելով սեղծված իրավիճակից, փորձում էր որսալ լքյալներին:

 

Մասնավորապես Օրինաց Երկիր խմբակցության տարբեր պատգամավորներ հայտարարում էին, որ իրենց կառույցին անդամակցելու համար դիմել են տարբեր քաղաքցիներ այդ թվում նաև ԲՀԿ-ից դուրս եկած մի շարք պատգամավորներ:



Հետաքրքիրն այն է, որ այսօր կրկին ՕԵԿ-ից հայտարարություն է եղել, որտեղ չի հերքվել, այն պնդումը, որ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավորները ՕԵԿ-ին անդամագրվելու դիմում են ներկայացրել: Մասնավորապես Հեղինե Բիշարյանը հայտարարել է. «Այո, մեզ քաղաքացիներ դիմել են՝ անդամագրվելու համար, այդ թվում՝ ԲՀԿ-ականներ: Իսկ պատգամավորների վերաբերյալ խոսակցությունները, ամեն խոսակցություն չէ, որ հրապարակման թեմա է»:



Հարկ եմ համարում հիշատակել, որ ամիսներ առաջ կողմերի միջև պայմանավորվածություն էր եղել, որ այլևս չպետք է խոսել այս թեմայով, իսկ այսօր ՕԵԿ-ը կրկին խոսում է ԲՀԿ-ական պատգամավորների մասին:



Փաստացի ԲՀԿ-ՕԵԿ պայմանավորվածությունը խախտում են Օրինաց Երկրի կուսկացականները: Կարծես ամեն գնով փորձում են ԲՀԿ-ի անդամներին իրենցով անել: 

 

Արթուր Բաղդասարյանը չի դադարում ոսկե սարեր խոստանալ քաղաքական գործիչներին, սակայն այսքան ժամանակ պետք է բոլորն էլ լավ հասակցած լինեին, որ մեռյալ կուսակցության ղեկավարի խոստումները մնում են օդում կախված, իսկ նրա հետևից գնացող մարդիկ` հուսախաբ լինում:

Նույն շարքից