Երգչուհի Եվա Ռիվասը Facebook-ի իր էջում գրել է.
«Ուզում եմ երկու խոսք ասել այն ամենի մասին, ինչ այժմ կատարվում է Հայաստանում: Ես հիմա այստեղ եմ: Մեզ մոտ է ժամանել Քիմ Քարդաշյանը: Իմ կողմից անչափ սիրված, մեծատառով մարդ: Որքա՞ն կեղտ թափվեց այս աղջկա վրա միայն այն բանի համար, որ բոլորը տեսել են նրա տնային պոռնո տեսանյութը: Որքա՞ն կեղտ թափվեց նրա վրա այն ժամանակ, երբ նա մերկ լուսանկարվեց GQ, իսկ դրանից հետո New York ամասագրերի համար: Հայկական կեղտ, վիրավորանքներ, ստորացում:
Նա գեղեցիկ է, հարուստ, երիտասարդ, ազդեցիկ և հետաքրքիր: Նա հայտնի է ամբողջ աշխարհով: Բայց բոլորը փորձում էին նրա վրա կեղտ լցնել այն բանի համար, որ նա այնպիսին է, ինչպիսին կա: Երեկ նա Երևան է եկել, և ողջ Հայաստանը ծնկի է եկել նրա առաջ: Մարդիկ խավարասերների պես վազում են նրա հետևից, ասես նա երկրոդ Հիսուսն է: Արդեն երկու օր է բոլոր ԶԼՄ-ները շան պես վազում են նրա հետևից և հետևում նրա ամեն քայլին: Այդ ամենը տեղադրվում է Instagram, Facebok, աշխարհի բոլոր հնարավոր ու անհնար սոցկայքերում:
Զզվելի է, որ իմ ժողովուրդն այսքան կեղծավոր է, արհեստական: Կամ սիրե՛ք, կամ մի՛ սիրեք: Կամ արհամարհե՛ք, կամ` ոչ: Եղե՛ք իսկական, մի՛ գործեք ամբոխի ազեդեցությամբ: Քիմն աստղ է, և դուք այնքան հեզ եք նրա հետ, երբ նա այստեղ է, իսկ երբ նա հեռվում է, կեղտ եք լցնում նրա վրա: Ակնարկը, հուսուվ եմ, հասկանալի է: Ես այլևս ոչինիչ չեմ ուզում անել այս երկրի համար, որվհետև ես գիտեմ, եթե փոքր-ինչ սխալվեմ, ինձ կհոշոտեն, ինչպես էժան միսը, իսկ հետո կմոռանան այդ մասին, եթե ես մի լավ բան անեմ:
Ես սովոր չեմ փոխել կարծիքս, հետևաբար մեր ուղիները բեկվում են, ընկերնե՛ր: Երբ տնային պոռնո նկարեմ, կտեղեկացնեմ ձեզ, որ դուք խոսելու թեմա ունենաք: Քիմը վառ աստղ է, չնայած ձայնի և որևէ այլ տաղանդի բացակայությանը: Ես անչափ սիրում եմ նրան, և իմ կարծիքը չի փոխվի, ինչ էլ նա անի: Հուսով եմ բոլոր ակնարկներս ճիշտ ընկալվեցին»: