Ֆեյսբուք 

Ինչո՞ւ Բադասյանին հեռացրեցին բանակի շարքերից

Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Արցախի ԱԺ-ի նախկին ընդդիմադիր պատգամավոր Վահան Բադասյանը, ԶԼՄ-ի հետ իր հարցազրույցներից մեկում անդրադարձել է ներհայաստանյան քաղաքական զարգացումներին` հանդես գալով սեփական գնահատականներով:



Բադասյանը մասնավորապես անդրադաձել է վերջին օրերին` ապրիլի 24-ին որոշակի զանգվածային միջոցառումներ և հասարակական պիկետնրեր կազմակերպելու համար ձերբակալված Ժիրայր Սեֆիլյանի և Հիմնադիր խորհրադարանի անդամների դեպքին` նշելով, որ «դա ՀՀ իշխանությունների ամոթն է, երբ Արցախյան պատերազմի հերոսին հրապարակավ ձեռնաշղթաներով տանում են, իսկ այդ նույն ժամանակահատվածում պետական այրերը պրոտոկոլային արարողակարգով ընդունում են Քիմ Քարդաշյանին»: 



Սեֆիլյանի ձերբակալության գործում քարտ բլանշ, ըստ Բադասյանի, տրվել է ՀՅԴ-ի կողմից, ինչը նա որակել է խայտառակություն:



Անդրադառնալով «հարգարժան պարոնի» բարբաջանքներին` հարկ է նշել, որ նախ Բադասյանը չէ, որ պետք է գնահատականներ հնչեցնի ՀՀ իշխանությունների ընդունելություններին, առավել ևս, իրավապահ մարմինների կատարած գործողություններին: Նաև մի կարևոր հանգամանք, որն արդեն քանիցս դրսևորվում է վերջին ժամանակներում. ի վերջը պետք է բոլորս կողմնորոշվենք, եթե գնում ենք Արցախի ինքնորոշման ճանապարհով՝ հետագայում վերամիավորման տարբերակով, ապա Արցախում ապրող մարդը, ընդդիմադիր քաղաքական գործիչ լինի, թե պետական պաշտոնյա, չպետք է խառնվի ՀՀ ներքաղաքական թեմաներին, քանի որ դրանք ոչ այլ ինչ են, քան տվյալ պահին բացահայտ հակապետական ելույթներ:



Բադասյանի կենսագրությունից ուղղակի փաստենք մի հետաքրքրական դրվագ, քանզի քչերին է հայտնի, որ ընդդիմադիր գործիչը նախկինում ԼՂՀ ՊԲ-ում բարձր դիրք զբաղեցնող պաշտոնյա է եղել, և նրան բանակից ուղղակի դուրս են շպրտել` գնումների գործընթացում չարաշահումներ կատարելու համար, մի փաստ որն արդեն ապացուցում է, որ նման անձնավորությունը չի կարող հանդես գալ վեհ ու ազգանվեր գաղափարներից ու արժեհամակարգերից: Միաժամանակ ընդգծենք, որ Արցախի իշխանությունները, սկանդալ չդառնալու նպատակով, այդ դեպքի մասին տեղեկատվություն չեն տարածել:



Ամփոփլեով նշենք, որ այսօր իրեն դեմոկրատական հայացքների կրող և ժողովրդի դարդերով մտահոգ Բադասյանը ընդհամենը մեծ-մեծ խոսացող է՝ իրականությունն ու փաստերը լրիվ հակառակն են ապացուցում:

Նույն շարքից