Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Նախորդ տարի ամռանը հայ-ադրբեջանական սահմանի շփման գծի երկայնքով լոկալ պատերազմ էր ընթանում, ինչը, բնականաբար, չէր կարող չարժանանալ համապատասխան ուշադրության, և նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը մեկնեց սահմանային գոտի` տեղում ծանոթանալու իրավիճակին և հանդիպումներ ունենալու տեղի ազգաբնակչության հետ:
Հատկանաշական է, որ նորանշանակ վարչապետն իր պաշտոնավարման առաջին ամիսներին առաջնային նշանակություն էր տալիս պետական սահմանի անվտանգությոանը և այնտեղ կանգնած զինվորին:
2014 թվականի հունիսին գործադիրի ղեկավարը այցելել էր Արցախ: Այցի ընթացքում հանրապետության վարչապետը հանդիպել է մարտական դիրքում ծառայությունն անցկացնող զինվորներին և հրամանատարներին, շրջայց կատարել մարտական հենակետերում, ծանոթացել ծառայության անցկացման և կենցաղային պայմաններին, հետաքրքրվել նրանց մարտական և հոգեբանական պատրաստվածությամբ: ՀՀ կառավարության ղեկավարը նվերներ է հանձնել մարտական հենակետը պաշտպանող բոլոր զինծառայողներին՝ անձնվիրությամբ և խիզախությամբ հայրենիքին ծառայելու համար:
Օգոստոսին Հովիկ Աբրահամյանն արդեն Տավուշի մարզում էր` Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ սահմանամերձ համայնքների այցով:
Երկրի վարչապետը նախ եղել էր Չինարի գյուղում տեղակայված, հայ-ադրբեջանական պետական սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկում, հանդիպել առաջապահ դիրքում ծառայություն անցկացնող զինվորներին:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը հանդիպել է Չինարի, Այգեձոր և Արծվաբերդ համայնքների ղեկավարներին, գյուղացիներին և սպայական անձնակազմին: Վարչապետը զրուցել է տեղի բնակիչների հետ՝ ծանոթացել նրանց խնդիրներին, պատասխանել հուզող հարցերին: Գյուղացիներին առաջնահերթ մտահոգում էր սահմանային վերջին միջադեպերի հետևանքով ստեղծված լարված իրավիճակը, այս առիթով վարչապետը և պաշտպանության նախարարը վստահեցրել են, որ ՀՀ զինված ուժերի և ԼՂՀ պաշտպանության բանակի ստորաբաժանումները վստահորենվերահսկում են իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով՝ պաշտպանելով հայրենիքի սահմանը և ապահովելով ազգաբնակչության անվտանգությունը:
Այնուհետև կառավարության ղեկավարն անդրադարձել է բնակիչների բարձրացրած սոցիալական հարցերին, որոնք վերաբերում էին գործարարությամբ զբաղվողներին հարկային արտոնությունների տրամադրմանը, ճանապարհների կառուցմանը, ուսանողների ուսման վարձերին, էլեկտրաէներգիայի, գազի և այլ վարձավճարների փոխհատուցմանը և այլն: Վարչապետը տեղեկացրել է, որ կառավարությունում քննարկվում է վերոհիշյալ խնդիրների արդյունավետ լուծման ճանապարհային քարտեզը:
Հավելենք, որ վարչապետի խոսացած բարեփոխումների ծրագրերը շատ կարճ ժամանակահատվածում կյանքի կոչվեցին` թեթևացնելով ազգաբնակչություն ծանր բեռը: