Ֆեյսբուք 

Արմեն Աշոտյանը՝ Քանյե Ուեսթի համերգի մասին

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Երեկվա գիշերային անակնկալ համերգից շատերս բավականություն ստացանք:



Եվ հարցը միայն համաշխարհային մեծության փոփ-աստղի նվերը չէր մեզ, այլ նաև մենք ինքներս. մեր քաղաքը, մեր երիտասարդությունը, մեր տրամադրությունն, մեր կազմակերպվածությունն ու կյանքը վայելելու ցանկությունը:



Շատ շնորհակալ եմ արտիստից, հանդիսատեսից, կազմակերպիչներից, քաղաքապետարանից և բոլոր ծառայություններից:



Հ.Գ. Իդեպ, աշխատանքից չեմ ուշացել»:

Նույն շարքից