Ֆեյսբուք 

Վատիկանն ու Քարդաշյանները ցնցեցին աշխարհը` շախ և մատ

Նազենի Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Կիսել, պատռել Աշխարհը երկու կեսի՝ Վերից վար. ահա այսպես կարելի է բնորոշել Քարդաշյաններ- Ուեսթ ընտանիքի այցն ու Վատիկանում Ֆրանցիսկոս Պապի տված Պատարագը։ Անհամատեղելի երկու Երևույթ, որոնք անհավանական ուժով հարվածեցին՝ Ճեղքելով մարդկության անտարբերությունը և գրավելով համաշխարհային ուշադրությունը։ 

 

Վատիկանում տեղի ունեցածը Հոգևոր աշխարհը ցնցեց Վերևից՝ տարածվելով գիտակցական, իդեալիստական աշխարհում։ Քարդաշյանները ցնցեցին մատերիան Ներքևից՝ փոթորկանման արձագանք ստանալով միլիարդավոր հետևորդներից։ 
Սա կոչվում է ՇԱԽ ԵՎ ՄԱՏ! 

 

Հ.Գ. Մուսուլմանական աշխարհի որոշ ներկայացուցիչների ագրեսիվ վրդովմունքը շուտով կդառնա կամերտոն՝ Սուրբ Աթոռում Հայերի կատարած աշխատանքի և Կաթոլիկ աշխարհի ՊԱՏՄԱԿԱՆ քայլի համար։

Նույն շարքից