Արման Ղարիբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Այս օրերին, արտաքին քաղաքականության մի քանի հարթակներում գրանցած հաջողությունների ֆոնին, ներքաղաքական կյանքում տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ:
Ակնհայտ է, որ քաղաքան դաշտը տրանսֆորմացվում է, սակայն այն, որ փոփոխություններն այնպես են զարգանալու, որ երկու «դարավոր դաշնկաիցներ» ունենալու են որոշակի տարաձայնություններ` այս շրջանում կանխատեսելի չէր:
Ի՞նչ տարաձայնության մասին է խոսքը:
Երբեմնի քոչարյանական հենարան ՀՅԴ-ն տարաձայնություններ ունի Քոչարյանի հետ: Այս փաստը վկայում է այն մասին, որ ՀՅԴ-ն ցանկանում է վերջնականապես տարանջատվել քոչարյանական ստվերից:
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, zham.am-ին տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, բավականին կոշտ է արտահայտվել թե Ռուստամյանի և թե նրա արած հայտարարությունների հասցեին.
«Իհարկե, ցավալի է, որ Ռուստամյանը չի կարողանում հասկանալ երկրորդ նախագահի ասածը: Ցավալի է նաեւ, որ նա, պարզվում է, անչափ «միամիտ» է, որպեսզի դեմքի լուրջ արտահայտությամբ խոսի երկիրը կոլեգիալ կառավարելու մասին եւ ձեւացնի, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում իրականում: Սակայն ամենացավալին այն է, որ Ռուստամյանն իրենով է չափում մյուսներին ու քաղաքական գործընթացը վերլուծելիս հանդես է գալիս պրիմիտիվ մակարդակի դատողություններով», - ասել էր Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ անցած ուրբաթ Արմեն Ռուստամյանը կայքերից մեկին տված հարցազրույցում անդրադառնալով ներկա քաղաքական իրավիճակին եւ երկրորդ նախագահի դիրքորոշումներին՝ մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ մի քանի հայտարարություն էր արել:
Փաստացի ստացովում է, որ փետրվարի 12-ին, ՀՀԿ խորհրդի նիստում նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած ելույթը առիթ հանդիսացավ, քաղաքական ներկապնակում որոշակի ճշգրտումների գործընթած սկսելու համար:
Ակնհայտ է, որ Քոչարյան-ՀՅԴ փոխհարաբերությունների ճշգրտումը տեղի է ունենում այդ գործընթացի շրջանակներում: