Ֆեյսբուք 

Շրջանառության հարկի շեմը բարձրացվել է բոլորի համար` 58,35 մլն դրամից մինչեւ 113,4 մլն դրամ

Արմեն Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Բարձրացվել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար իրացումից հասույթի առավելագույն շեմը: Ներկայիս 58,35 մլն դրամի փոխարեն, նախատեսվում է սահմանել նոր շեմ` 113,4 մլն դրամ` նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների գծով՝ առանց ԱԱՀ-ի:



Սրանով կառավարությունը փարատում է այն մտահոգություննները, որ փաստաթղթավորման բացահայտման դեպքում կարող են լինել տնտեսվարողներ, որոնց իրական շրջանառությունը կգերազանցի 58,35 մլն դրամը եւ նրանք կհայտնվեն ԱԱՀ դաշտում:



Հարկ է նշել նաեւ, որ շրջանառության հարկի շեմը բարձրացվում է ոչ միայն առետրային գործունեություն իրականացնողների, այլեւ բոլոր մյուս տեսակների համար:


Նույն շարքից