Ֆեյսբուք 

Պան Գի Մունը սասանում է ՄԱԿ-ի հեղինակությունը

Խաչատրյան Ժոռան իր ֆեյսբուքյան էջում գրում է․




Ապրիլի 13-ին Նյու Յորքում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի ներկայացուցիչը հայտարարել է, որ 1915 թվականի դեպքերը ցեղասպանություն կոչելու համար պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել և Հռոմի պապի խոսքերը որակել է զգացմունքային:



Փաստանցի կարելի է արձանագրել, որ Պան Գի Մունը հրաժարվում է 1915-ի դեպքերը ցեղասպանություն որակելուց: Լուրջ ուսումասիրությունից է խոսում մի կառույց, որն ի վիճակի չէ իրագործել իր անվտանգության խորհրդի բանաձևերը: Հասկանալի է, որ Հռոմի Պապի նման ազդեցիկ կերպարի հայտարարություններից հետո թուրքական լոբբին փորձելու էր որոշակի քայլեր ձեռնարկել, բայց այն, որ հակադարձողի դերում կհայտնվեր ՄԱԿ-ի ղեկավարը, փոքր ինչ անտրամաբանական է:



Հաշվի առնելով Կաթոլիկ եկեղեցու և Հռոմի Պապի անքննարկելի միջազգային ազդեցությունը` ՄԱԿ-ի ղեկավարն այս կերպ սասանում է սեփական հեղինակությունը: Պարզ է, որ միայն նեղ շահերից ելնելով կարող էր որևէ գործիչ Պապին հակադարձելու բեռ ստանձներ իր ուսերին:



Հ.Գ. Ի լրացում վերոգրյալի հիշենք, որ Թուրքիան մի երկիր է, ուր ՄԱԿ-ի շատ կոնվենցիաներ չեն գործում: Ինչպես ասում են` ամեն ինչ պարզ է, պարոնայք..

Նույն շարքից