Մամուլի տեսություն 

Շուկայի առևտրականները «շատ շնորհակալ են ընկեր Ալեքսանյանին». «Ժամանակ»

Նոր Նորքի 3-րդ զանգվածի շուկայի առևտրականները երեկ ահազանգել էին «Ժամանակ»-ի խմբագրություն՝ դժգոհելով, որ արդեն 10-15 օր է՝ իրենց շուկայից հանել են, իրենք ստիպված են մայթերին առևտուր անել, քանի որ տարածքում Սամվել Ալեքսանյանը նոր առևտրի կենտրոն է կառուցում։

Երբ «Ժամանակ»-ն այցելել է տարածք, նրանք սկսել են գովել Ալեքսանյանին. «Ասում են մինչև տարեվերջ պատրաստ կլինի նոր շուկան, մեզ տաղավար կտան, իսկ մենք պատրաստ ենք աշնանը ձմռան ցրտին ստեղ կանգնենք։ Մենք չենք բողոքում, շատ շնորհակալ ենք ընկեր Ալեքսանյանին»։

Նույն շարքից