Հայկ համբարձումյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Հովիկ Աբրահամյանը վարչապետական աթոռը ստանձնեց երկրի համար բավականին բարդ սոցիալ-տնտեսական պայմաններում: Թեև ժառանգությունը ծանր էր և բացասական միտումների ընթացքը բնականաբար դժվար կլիներ կանգնեցնել, այնուամենայնիվ Հայաստանը կարողացավ 2014 թ.-ը փակել 3,4% տնտեսական աճով, գնաճը (սպառողական գների ինդեքսը) կազմեց՝ 3%, իսկ արտահանումը աճեց 2,7% աճով: Համեմատության համար նշենք, որ Վրաստանը տարին փակեց 4,8% տնտեսական աճով, արտահանումը նվազել է 1,6%, իսկ գնաճը կազմել է 3,1%: Ադրբեջանի տնտեսական աճը կազմել է 2,8%, արտահանումը նվազել է 2%, իսկ գնաճը կազմել է 1,4%: Ընթացիկ տարին նույնպես բարենպաստ չէ երեք հարևան երկրների համար:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանը իր կովկասյան հարևանների համեմատ այնքան էլ վատ ցուցանիշներ չի ապահովել: Վրաստանում տնտեսության մեջ խնդիրները ծագեցին անմիջապես ռուբլու դեվալվացիայից հետո, որի արդյունքում նվազեց Վրաստանից արտահանումը, քանի որ կտրուկ նվազեց ռուսական և ուկրաինական շուկաներ վրացական ավանդական ապրանքների արտահանումը: Նվազեց նաև ռուսական տրանսֆերտների մուտքը Վրաստան: Արտարժույթի նկատմամբ պահանջարկը, շուկայում տիրող խուճապը և սպեկուլյացիան, պատճառ դարձան ազգային արժույթի երկու անգամ արժեզրկմանը (2014 թ.-ի նոյեմբեր-դեկտեմբերին և 2015թ.-ի փետրվարին): Արդյունքում թանկացան սնունդի, դեղերի և այլ ծառայությունների գները: Զգալիորեն ավելացավ գործազրկությունը: Ներկայումս էլ լարին ծանր իրավիճակում է, իսկ երկրի սոցիալ-տնտեսական ֆոնը բավական բարդ է:
Ադրբեջանում նույնպես վիճակը բարվոք չես համարի՝ մանաթի դեվալվացիայի արդյունքում, ադրբեջանցիները 35%-ով աղքատացան, թանկացավ ապրանքների և դեղերի գները: Ներկա պահին ևս Կենտորնական բանկը դժվարությամբ է պահում մանաթի փոխարժեքը: Բանկային համակարգի կոլապսի վտանգը մեծ է: Այս տարի գնաճի տեմպը սպասվում է մոտ 10%: Միջազգային պահուստները, կամ Ադրբեջանի ,,անվտանգության բարձիկը,, որի վրա էլ դրված Ադրբեջանի հույսը, արագ սպառվում է: Եվրոպական օլիմպիադայի վրա կատարված ծախսերը նույնպես ծանր բեռ են լինելու այս երկրի տնտեսության վրա, իսկ սպասվող օգուտները մշուշոտ են: Այս տարի կշարունակվի նավթային և ոչ նավթային սեկտորների անկումը, սոցիալական խնդիրները ավելի կսրվեն:
Այս ամենը ցույց է տալիս, որ թեև սուղ ռեսուրսների առկայությանը և ոչ բարենպաստ տնտեսաշխարհագրական պայմաններին, Հայաստանը իր հարևանների հետ համեմատած, համեմատաբար ավելի արդյունավետ է կառավարում իր տնտեսությունը: Այսինքն, կարևորը ոչ այնքան ռեսուրսների առկայությունն է, որքան դրա կառավարելու կարողությունը:
Իսկ Հովիկ Աբրահամյանը, հինգշաբթի օրը Կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ շուտով բարեփոխումները իրենց արդյունքը կտան, իսկ ստվերը հարկային դաշտ բերելու աշխատանքները շարունակվում են: Ժամանակը ցույց կտա նրա հայտարարությունների կշիռը, սակայն մի բան պետք է հասկանանք, որ միայն խելացի աշխատանքով և կառավարման որակի բարելավելով, կարելի է դուրս գալ այս իրավիճակից: