Ֆեյսբուք 

Ապրիլի 15-ը պատմության մեջ

Գրիգորյան Ժոռան իր ֆեյսբուքյան էջում գրում է․


1725 - Թուրքական զորքերը մոտենում են Սիսիանի և Ղափանի բարձրունքներին

 

1764 - Էջմիածնի միաբան և Իզմիրի նախկին առաջնորդ Աբրահամ Վարդապետի ծախսերով Կ. Պոլսում Աստվածատուրի տպարանում առաջին անգամ հրատարակվեց Եղիշեն

 

1840 - Հայկական մարզի վերացումը. կազմվում են Վրացա-իմերեթական նահանգը և Կասպիական մարզը



1896 - Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողություն, Աթենք, Հունաստան



1902 - Հիմնադրվեց Թիֆլիսի հայոց դրամատիկական ընկերությունը



1965 - Երևանի պետական համալսարանի գլխավոր կորպուսի հանդիսավոր բացումը



1998 - Հյուսիսային Իռլանդիայի, Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի և Իռլանդիայի Հանրապետության միջև ստորագրվեց «Ավագ Ուրբաթ» պայմանագիրը



Ծնունդներ`
1452 - Լեոնարդո դա Վինչի, ճարտարապետ, նկարիչ, քանդակագործ (վ. 1519)

 

1489 - Միմար Սինան,Օսմանյան կայսրությունում գործած հայազգի ճարտարապետ

 

1890 - Դավիթ Վարդանյան, խորտակված Տիտանիկ շոգենավի ուղևոր, 711 փրկված մարդկանցից մեկը

 

1899 - Վիվան (Անուշավան Մարգարի Ջիդեջյան), հայ արձակագիր, թարգմանիչ

 

 

1908 - Լևոն Իսահակյան, հայ անվանի կինոռեժիսոր և դերասան

 

1908 - Ֆրեդերիկ Ֆեյդի, ֆրանսիացի հայագետ, Սուրբ Ղազարի ճեմարանի անդամ (1937), բանասիրական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր

 

1928 - Միհրան Սոսոյան, հայ գրաֆիկ, մանկավարժ

 

1941 - Ռոման Բալայան, ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր

 

1959 - Հովիկ Կռնչոյան, հայ բորտմեխանիկ, Արցախյան ազատամարտի մասնակից

Նույն շարքից