Ֆեյսբուք 

ՀԱԿ-ում փորձում են Հովիկ Աբրահամյանին փշի-փշի անել

Գեղամ Ասլամազյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Առավել քան վստահ եմ, որ արդեն հաջորդ խորհրդարանական ընտրություններին ՀԱԿ-ը չի կարողանալու բավարար քանակությամբ ձայն հավաքել ու եթե չստանա իշխանության աջակցությունը, ապա բացառվում է, որ ՀԱԿ-ի զուրաբյանական տեղը կարողանա վերընտրվել։

 

Պատճառը նրանում է, որ ՀԱԿ ամբողջովին սպառել է թե իր նյութական, թե գաղափարական, թե քաղաքական կապիտալը։ Ու իրոք, տեսեք թե վերջին մեկ տարում մենակ քանի հայտարարագրված սկզբունք ոտնահարեցին լևոնականները, իսկ այդ ամենը կուլմինացիոն կետը՝ ԲՀԿ-ի ֆիլիալի վերածվելն էր։



Նման անհետևողականության ֆոնին, միանգամայն բնական է թվում, որ հիմա էլ ՀԱԿ-ում փորձում են Հովիկ Աբրահամյանին փշի-փշի անել, որովհետև Ծառուկյանի հեռանալուց հետո ՀԱԿ-ն այն աստիճան անմխիթար իրավիճակում է հայտնվել, որ ոչ միայն հաջորդ ընտրությունների դարդերի հալ ու հավես չունեն, այլև իրենց այսօրվա հարցերը չեն կարողանում լուծել։ 



Այսքանով հանդերձ, չզարմանաք, որ նույն Զուրաբյանը աուդիենցիաներ է հայցում վարչապետից՝ իբր Նաիրիտի հարցը քննարկելու համար և դա այն պարագայում, երբ նույն մարդն՝ իր բոցկլտուն ճառերում բացառում էր ցանկացած տիպի երկխոսություն «հանցավոր ավազակապետության» հետ։ Չզարմանաք նաև, եթե որոշ ժամանակ անց ՀԱԿ-ն իր սազը ձեռն առնի ու սկսի փառաբանման տաղեր ձոնել Հովիկ Աբրահամյանին։ Ինչպես ասվում է՝ փողին մուննաթ...



Մնում է արձանագրել, որ ինչ-ինչ, բայց հաճախորևդացնելու հարցում էս իշխանություններն իրենց հավասարը չունեն։

Նույն շարքից