Ֆեյսբուք 

2014-ին Արցախում ծնվել է 2428 երեխա

Զոհրաբ Եգանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


2014-ին Արցախում ծնվել է 2428 երեխա, մահացածների թիվը` 1309: 2013-ի համեմատ ծնվածների թիվն աճել է 57-ով կամ 2,4 տոկոսով, մահացածների թիվը նվազել 35–ով կամ 2.6 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է ԱՎԾ պետ Կ. Ներսիսյանը: 

 

Բնակչության բնական աճը դրական է և կազմել է 1119 մարդ: Նախորդ տարվա համեմատությամբ այս թիվն աճել է 9.0 տոկոսով կամ 92 մարդով:

Ծնունդների մեծ մասը բաժին է ընկնում Ստեփանակերտին և Քաշաթաղի շրջանին: Ծնվածների մեջ գերակշռել են տղա երեխաները` 52.1 տոկոս:

Նույն շարքից