Բիզնես 

Չինաստանի ամենահարուստ բնակիչ է ճանաչվել Վան Ցզյանլինը՝ 40.6 մլրդ դոլար կարողությամբ

Kommersant.ru կայքի փոխանցմամբ՝ Hurun Research Institute-ի հետազոտությունների համաձայն՝ Չինաստանի ամենահարուստ բնակիչ է ճանաչվել Dalian Wanda Group շինարարական ընկերության ղեկավար Վան Ցզյանլինը, ում կարողությունը գնահատվում է 40.6 մլրդ դոլար:

Չինաստանի ամենահարուստ բնակիչների ցուցակի համաձայն՝ Ցզյանլինի կարողությունը մեկ տարում ավելացել է կրկնակի անգամ։

Երկրորդ տեղում է Cheung Kong Group ընկերությունների խմբի կառավարման խորհրդի նախագահ Լի Ցզյաչենը՝ ավելի քան 30 մլրդ դոլար կարողությամբ։

Երրորդ տեղում է Alibaba ընկերության ղեկավար Ջեք Ման՝ 25.8 մլրդ դոլար կարողությամբ։

Նույն շարքից