Նարե Սարգսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Ռուսաստանի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն երեկ Մոսկվայում ընթացող անվտանգության համաժողովում հայտնել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև սրված հարաբերությունները կարող են հանգեցնել նախկին ԽՍՀՄ տարածքի սառեցված հակամարտություններին։
«Չի կարելի շրջանցել և ուշադրություն չդարձնել այնպիսի սառեցված հակամարտությունների վրա, որոնք գտնվում են նախկին ԽՍՀՄ տարածքում»,- ասել է Գերասիմովը` մասնավորեցնելով Մոլդովայում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղարաբաղում հակամարտութոյւնները:
Եթե փորձենք վերլուծել, թե ինչ է ի նկատի ունեցել ռուսական ուժերի գլխավոր շտաբի պետը, ապա պատկերը կունենա մոտավորապես հետևյալ տեսքը: Անդրադառնալով հետխորհրդային տարածքներում առկա կոնֆիլկտոգեն հատվածներին` նշենք, որ թվարկված հակամարտություններից, որոնք քիչ, թե շատ ռիսկային են և առաջնային իրենց պայթունավտանգությամբ, կարելի է եզրակացնել, որ հիմնական «մեսիջը» ուղղված էր ղարաբաղյան խնդրի շուրջ ծավալված տարածաշրջանային խնդրին: Քանի որ աբխազական և օսական հարցերը սկզբունքորեն կարելի է համարել փոքր ի շատե լուծված. համենայն դեպս այնտեղ «տաք» գործողությունների վերսկսման հավանականությունները հասցված են մինիմալի:
Մերձդնեստրի շուրջ նույնպես չկան հատուկ խնդիրների ամենօրյա արծարծվող թնջուկ. ասել է թե նշվածից կարելի է եզրակացնել, որ ըստ ռուս գեներալի «բոլոր ճանապարհերը տանում են դեպի ղարաբաղյան հարցի լուծման ռազմական ուղղություն»:
Այս իրավիճակին, եթե հավելենք վերջին կես տարիների ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի երկայքով ծավալվող դեպքերի ինտեսիվությունը, պարբերական բնույթ ստացած դիվեսիոն գործողությունները և երկու կողմերի կողմից անընդհատ զոհեր ունենալու փաստը, ինչը տարածաշրջանում ստեղծել է էսկալացիոն իրավիճակ, կարելի է փաստել, որ, ըստ էության, Գերասիմովը կոնկրետ նախանշել է, որ ռուսական կողմը դեմ չի Ղարաբաղի հարցի ռազմական լուծման տարբերակին: