Ֆեյսբուք 

Ի՞նչ անել, որ հաճախորդները չբողոքեն սպասելուց

Տիգրան Խաչիկյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Ամերիկյան ավտոմեքենաների սպասարկման կենտրոններից մեկը մի այսպիսի հիանալի քայլ էր կատարել՝ իր լավ սպասարկումն ընդգծելու համար:



Երբ հաճախորդը մտնում էր մեքենաների սպասարկման սրահ, իր դիմացի պատին գրված էր հետևյալ արտահայտությունը.



“Մոտեցեք սեղանին և շրջեք ավազե ժամացույցը: Եթե այդ ընթացքում ոչ ոք չմոտենա Ձեզ, ապա Դուք ստանում եք 30% զեղչ”:



Իսկ հաճախորդի առաջին իսկ քայլը հետևյալն է լինում, շրջել ավազե ժամացույցն ու սպասել:

 

<<Միայն թե չմոտենան, միայն թե չգան, ես կսպասեմ>> կմտածի յուրաքանչյուր հաճախորդ: Ահա և հաճախորդների մոտ կարելի է առաջացնել մոտիվացիա սպասման հանդեպ:



Հ.Գ. Շատ հետաքրքիր բան էին մտածել 

Նույն շարքից