Ֆեյսբուք 

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը նոր փուլ է մտել

Հրանտ Մելիք-Շահնազարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը նոր փուլ է մտել` թույլ տալով հանգիստ պնդել, որ 100-րդ տարելիցի միջոցառումները պատմական արդարությունը վերականգնելու տեսակետից իրապես նոր սկիզբ դարձան։



Ընդ որում, հայկական պետությունն այսուհետև հանդես է գալիս ոչ թե իբրև զոհ, այլ` ապագայում մարդկության հանդեպ նման հանցագործությունները կանխելուն ուղղված համաշխարհային նոր շարժում ձևավորող առաջնորդի դիրքերից։ Սա շատ կարևոր է թե՛ մեր դատի արդար լուծման և թե ապագայում Հայաստանի միջազգային հեղինակության տեսակետից:

Նույն շարքից