Մամուլի տեսություն 

Պատգամավորին սեքս-սկանդալի մեջ ներքաշող աղջիկը չափահաս է եղել. «լռության» համար պահանջել է 20 հազ. ԱՄՆ դոլար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱԿ անդամ Տիգրան Առաքելյանը վաղուց է ծրագրել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանի «գլխին» սկանդալային մի պատմություն «սարքել»: Ըստ այդ տեղեկությունների՝ Առաքելյանը իր ընկերոջ` Հայկի հետ, որը ևս ներկայումս կալանքի տակ է, նախկին ռուս ընկերուհուն «կապել» է Սահակյանի հետ: 24-ամյա ռուս աղջիկը սկսել է նամակներ գրել Հովհաննես Սահակյանին՝առաջարկելով հանդիպել: Իսկ երբ արդեն նրանց «ինտերնետային կապն» ապացուցող որոշակի «նյութ» է եղել, Տ. Առաքելյանը սկսել է Սահակյանից գումար պահանջել՝պատգամավորի և աղջկա խոսակցությունը չհրապարակելու դիմաց»:

Թերթի տեղեկություններով՝ Առաքելյանը «լռության» համար պահանջել է 20 հազ. ԱՄՆ դոլար, որից հետո իրադարձույունների զարգացմանն արդեն իրավապահներն են միջամտել: Ու երբ զոհը, իրավապահների հետ նախապես պլանավորելով, «համաձայնել է» գումարը վճարել, փողը «փոխանցելու» փոխանցելու պահին հայտնվել են իրավապահները և ձերբակալել Տիգրան Առաքելյանին:

Ըստ ՀՀԿ-ականների՝ Առաքելյանը ծրագրած է եղել նույն սցենարով մի քանի այլ ՀՀԿ-ականներից ևս գումար «պոկել»:

Հ. Գ. Այսպիսով՝ պարզ է դառնում, որ այն խոսակցությունները, թե պատգամավորը սկայպով շփվել էր 14-ամյա աղջկա հետ, իրականությանը չեն համապատասխանում: Իրականում պատգամավորին սեքս-սկանդալի մեջ ներքաշող աղջիկը չափահաս է եղել: Նա ընդամենն ունեցել է 14-ամյա քույր և նա պատգամավորի հետ կապվել է ոչ իր կամքով, այլ նշված անձանց հարկադրանքով. իրավապահներին այս փաստն արդեն հայտնի է:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից