Ֆեյսբուք 

Ակտիվիստ չի նշանակում ոստիկանին դեմ առ դեմ կանգնող ու հայհոյող կամ գլխարկի մեջ թքող

analitik.am

Երեկ «Ոտքի Հայաստանը» հանրահավաք էր հրավիրել: Նախ Անդրեասը իր հաշվարկներում սխալվեց:Նա այն կերպարը չէ, որ ոստիկանի հետ բախում ունենա կամ բերման ենթարկեն ու ժողովուրդն էլ իր ետևից գնա: Մեկ ամիս հացադուլ նստելուց և չնչին տոկոսներ հավաքելուց հետո՝ նա այդ ամենը պետք է գիտակցեր ու «Ա լա մայդան» անվադողերով չքայլեր Հրապարակ:

Այդ հավաքը, սակայն մեկ այլ միջադեպով աչքի ընկավ: Ոստիկանը ապտակեց տարեց մարդուն, մինչ այդ էլ ապտակում էր գետնին նստած երիտասարդին: Ճիշտ է ես չհասկացա, ինչո՞ւ էին 4-5 հոգով գետնին նստել այն ժամանակ, երբ նախաձեռնող խումբը ելույթ էր ունենում, բայց ինչևէ, համարենք դա անհնազանդության դրսևորում ու ասենք, որ նրանք իրենց քաղաքացիական իրավունքից էին օգտվում:

Հիմա բուն ապտակի մասին՝ տարատեսակ մեկնաբանություններ են հնչեցվում: Մեկնաբանությունները մի կողմ դնելով՝ պետք է մեկ բան ընդունենք, ոստիկանի արարաքը դատապարտելի է, նա եթե համակարգից չհեռացվի էլ երկարատև հանգստի պետք է մեկնի, դա հաստատ: Ըստ երևույթի այդ օրը ոստիկանը մոռացել էր նյարդերը հանգստացնող ինչ-որ բան խմել: Այդ լոգիկայով Օսիպյանը պետք է օրը մի քանի հոգու չափալախի: Սա Հայաստանի համար սովորական է, երբ պաշտոնով բարձր մարդն իրեն ավելի ադեկվատ է պահում քան մի քանի աստղիկ ունեցող ոստիկանը, որը մտածում է, հարևան երկրի ծովը իր ծնկներից է:

Մյուս կողմից, ակտիվիստ չի նշանակում, ոստիկանին դեմ առ դեմ կանգնող ու հայհոյող կամ գլխարկի մեջ թքող, դա էլ է դատապարտելի: Ակտիվիստ ոստիկան պետք է իրար հարգեն ու նույնիսկ ծայրաստիճան լարված իրավիճակում ամեն մեկը պետք է հասկանա, որ հաջորդ օրը փողոց է դուրս գալու:

Հ.Գ. Կխնդրեմ թեմայից դուրս ոչ մի մեկնաբանություն չանել:

Նույն շարքից