Ֆեյսբուք 

Կոմիտասի ձեռագիրը՝ իր լուսանկարի դարձերեսին

Ներկայացնում ենք Կոմիտասի նկարը, որի դարձերեսին Կոմիտասի բնագիր ինքնագիրն է. «Սիրելի քույրիկիս Մարիկին՝ հիշատակ յուր եղբայր, Կոմիտաս Վարդապետ, 1909, 2 հոկտեմբերի, Ս.Էջմիածին»: (Մելինե Կարագաշյանի հավաքածուից):
Այդ ժամանակաշրջանում մեծ տարածում գտած ներկայացվող դիմանկարի լուսանկարումը իրականացվել է Բաքվում (Կոմիտասի ղեկավարած երգչախումբն այնտեղ համերգ էր տվել)՝ հայազգի Ի.Մելիքյանի հանրահայտ լուսանկարչական տանը: Ինչպես տպված է նկարի դարձերեսին՝ իր որակյալ լուսանկարչական աշխատանքների համար Ի.Մելիքյանը ստացել է ոսկե մեդալ Անտվերպենի (Բելգիա) միջազգային ցուցահանդեսում, ինչպես նաեւ արժանացել ռուսական կայսր Նիկոլայ 2-ի բարձրագույն պարգեւին:

11880630_850480108399856_2191020687435940108_n

Հեղինակ՝ Ռուբեն Շուխյան

Նույն շարքից