Հոլիվուդյան դերասանուհի Մերիլին Մոնրոյի սև գլխարկը Nate D. Sanders աճուրդի տանը վաճառքի կհանվի, գրում է The DailyMail-ը:
Աճուրդը կանցկացնի հինգշաբթի Լոս Անջելեսում: Նախատեսվում է, որ Madcaps ապրանքանիշի գլխարկը կարժենա 35 հազար դոլար:
Նշվում է, որ գլխարկը գտնվում է լավ վիճակում: Լոտի հետ կտրվի նաև Մերիլին Մոնրոյի լուսանկարը` այդ գլխարկով:
«Այս գլխարկը 1999-ի աճուրդների մասն էր կազմում, որոնց շրջանակներում վաճառվել են Մերլինի իրերը»,- ասել է Nate D. Sanders-ի մամլո քարտուղարը: