Մամուլի տեսություն 

«Էյր Արմենիայի» տնօրենին ծեծի ենթարկելու գործը կկարճվի՝ կողմերի հաշտության հիմքով. «Հրապարակ»

«Էյր Արմենիայի» տնօրեն և սեփականատեր Արսեն Ավետիսյանի ծեծի գործով իրավապահները մինչ օգոստոսի 26-ը պետք է որոշեն՝ նյութերի նախապատրաստմամբ քրեական գործ հարուցո՞ւմ են, թե ոչ։ Նախաքննության համար սահմանված 10-օրյա ժամկետը հենց այդ ժամանակ է ավարտվում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, դատախազությունը քննչականին մի շարք նոր հանձնարարություններ է տվել՝ ինչպես իրավապահներն են սիրում հայտարարել՝«քննության լրիվությունը, օբյեկտիվությունն ապահովելու համար»։

Իսկ ավելի վաղ դատախազությունը ՔԿ-ից պահանջել էր քննության նյութերը։ Պահանջեն, թե չպահանջեն նյութերը, ինչպիսի հանձնարարություն էլ տան, բոլորի համար էլ պարզ է, որ սա գործընթացի ֆորմալ կողմն է, քանի որ գործը կկարճվի՝ կողմերի հաշտության հիմքով»։

Նույն շարքից