Ֆեյսբուք 

Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ տրանսպորտային կապի մասին համաձայնագիրը

Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ « Ղրիմ » և« Կովկաս » նավահանգիստներից տրանսպորտային կապի մասին համաձայնագիրը .

Ռուսաստանը խզել է Ուկրաինայի հետ « Ղրիմ » և« Կովկաս » նավահանգիստներից անմիջական երկաթուղային և լաստանավային կապի մասին համաձայնագիրը :

Համապատասխան որոշմամբ փաստաթուղթը հրապարակվել է պաշտոնական ՎԵԲ - պորտալում, որպես իրավական տեղեկատվություն :

Օգօստոսի 25-ին Դ. Մեդվեդևի կողմից ստորագրված փաստաթղթում մասնավորապես ասվում է .

«Ընդունե՛լ ՌԴ պատգամավորի ՌԴ արտաքին գործերի և արդարադատության նախարարությունների հետ համաձայնեցրած, ՌԴ տրանսպորտի և կապի նախարարության և Ուկրաինայի տրանսպորտի և կապի նախարարության միջև գործող համաձայնագրի դադարեցման մասին առաջարկը » :

Երկկողմ համաձայնագիրը, որի մասին գնում է խոսքը, ստորագրվել էր Կերչիում 2004 թվականին :

Ստորագրված փաստաթղթում նաև ասվում է .

« ՌԴ տրանսպորտի և կապի նախարարությանը հանձնարարվում է տեղեկացնե՛լ Ուկրաինային, համապատասխան որոշման մասին » :

2013 թվականին, ուղևորների 66 % - ը Ղրիմ հասնելու համար օգտվում էր երկաթուղային տրանսպորտից : 2014-ին այդ թիվը կրճատվեց՝ հասնելով 40 % - ի. Իսկ 2015 թվականին Ուկրաինան դադարեցրեց երկաթուղային կապը Ռուսաստանի հետ :

Հիմա Ղրիմ հասնել հնարավոր է միյայն ինքնաթիռով, կամ լաստանավով, որն անցնում է Կիրչինյան նեղուցով :

Լաստանավային ուղևորափոխադրումների ժամանակ միշտ կուտակումներ են առաջանում : 2014-ին լաստանավ տեղափոխվելու համար մարդիկ ստիպված էին սպասել մինչև 40 ժամ :

Կամուրջ .

Ռուսասռանը Կիրչինյան նողուցից մոստ է յառուցում, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2018-ի վերջին :
Միակ կապալառուն համարվում է կամուրջների կառուցման և նախագծման ընկերություն՝ " Стройгазмонтаж " ՓԲԸ –ն, որը ղեկավարվում է ռուս գործարար Արկադի Ռոտենբերգի կողմից :

Պաշտոնապես, այդ կամուրջը համարվում է տրանսպորտային անցում : Այն իրենից կներկայացնի ավտոմեքենա – երկաթուղային ճանապարհ և կունենամ 19 կմ երկարություն : Դրանցից 6կմ-ն կլինեն մակերեսային :

Ըստ պաշտոնական տվյալներիւ, շինարարութթյան համար կպահանջվի 3,3 մլրդ դոլար

Նույն շարքից