Ֆեյսբուք 

Պետք է ադեկվատ մոտեցում ունենալ. Անի Հովհաննիսյան

Ի՞նչ է նշանակում դավաճան անվանել այն կուսակցություններին, որոնք ՀՀ նախագահի հետ քննարկում են սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ո՞րն է մեր պատկերացրած հասարակությունն ու քաղաքական համակարգը՝ երբ յուրաքանչյուր փոփոխություն, առանց լսելու, թե ինչ է, ինչի մասին է, ընդունում են ցույցերով, հացադուլներով ու ապակառուցողական, բայց կարևորը ՛՛ընդդիմադիր ՛՛ ելույթներով, թե երբ մարդիկ ադեկվատ մոտեցում են ցուցաբերում, լսում են, քննարկում, տրամաբանում, այնուհետև որոշում կայացնում:

Ի դեպ, կարևոր չէ՝ կուսակցությունը կամ քաղաքացին դրական, թե բացասական վերաբերմունք ունի տվյալ հարցին: Անգամ ծայրահեղ բացասական վերաբերմունք ունենալու դեպքում, կարելի է ադեկվատ մոտեցում ունենալ: Եվ բացի այդ հարգենք այլընտրանքային ուժերի այլընտրանքային մոտեցումները:

Նույն շարքից