Մամուլի տեսություն 

Ծառուկյանի համար Անթիլիասի կաթողիկոսարանը «Անթալիա» է. «Ժողովուրդ»

Օրերս տեղեկություն հրապարակվեց, որ ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 500 հազար դոլար է նվիրաբերել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությանը ծրագրերի եւ սիրիահայության կարիքների համար:

Նշվում էր նաև, որ հուլիսի 24-ին Գագիկ Ծառուկյանը Եգիպտոս ուղեւորվելու ճանապարհին կանգ է առել Լիբանանում, այցելել Անթիլիաս և հանդիպել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի հետ:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Գագիկ Ծառուկյանն իր խոսքում Անթիլիասի կաթողիկոսարանի փոխարեն անընդհատ ասել է «Անթալիա»: Ներկաները ձեռնպահ են մնացել Ծառուկյանին ուղղելուց՝ թերեւս չցանկանալով «նվիրատուին» անհարմար վիճակի մեջ դնել: Բայց այս մարդը ամիսներ առաջ Հայաստանի փրկիչ էր համարվում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից