Մամուլի տեսություն 

ՀԱԿ-ը Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատելով քաղաքական դաշտում առկա կուսակցությունների գործելաոճից՝ կարելի է արդեն կանխատեսել, որ ընդդիմության խոստացած թեժ աշունը այս տարի էլ չի լինելու: Փոխարենը սեպտեմբերի 1-ի դրությամբ թեժ է իրավիճակը կուսակցությունների ներսում: Սերժ Սարգսյանին հաջողվեց սահմանադրական փոփոխությունների նախագծով քաղաքական նոր օրակարգ ձեւավորել, որը խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի ներսում պառակտումների նոր առիթ է դարձել:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար կազմը պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից պահանջում է վայր դնել պատգամավորական մանդատը, քանի որ ՎՍԴՀԿ նախագահը համարձակվել է գնալ նախագահի նստավայր ու հանդիպել Սերժ Սարգսյանին: ՀՀՇ անդամ Կարապետ Ռուբինյանը դուրս եկավ վերակազմյալ ՀՀՇ-ից՝ պատճառաբանելով, որ անընդունելի էր կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանի կայացրած որոշումը Սերժ Սարգսյանի հետ հանդիպելու մասին:

Ասել է թե՝ Սերժ Սարգսյանին հաջողվեց աշունը թեժ սկսել, միայն թե իր համար ցանկալի հունով:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից