Անակնկալ ասուլիս...Երբ բոլորս սպասում ենք Վահագն Խաչատրյանին, որպեսզի ասուլիսը սկսենք, սակայն գալիս է Վարդան Խաչատրյանը: Ներկա լրագրողների հետ որոշեցինք անցկացնել ասուլիսը՝ անկախ տեղի ունեցած թյուրիմացությունից: Նման դեպքերում միանգամից կոտրվում է որոշ քաղաքական գործիչների այն կարծիքը, որ իբր անգրագետ լրագրողներ շատ կան: Ասուլիսին ներկա բոլոր լրագրողները, ովքեր հարցեր էին պատրաստել Վահագն Խաչատրյանի համար, միանգամից կողմնորոշվեցին, ասուլիսն էլ անցավ շատ ակտիվ և հարցաշատ: Լավ կլիներ, որ որոշ քաղաքական գործիչներ էլ ֆորս-մաժորային իրավիճակներում լրագրողների նման արագ կողմնորոշվելու և գործելու ունակություն ունենային:
Անակնկալ ասուլիս