Ֆեյսբուք 

Կունենանք արդարադատության նախարար՝ առանց կենսագրության. Լեւոն Մութաֆյան

Լեւոն Մութաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հաստատվեց Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում...
Նա կլինի մեր պետության այն եզակի նախարարներից մեկը, նախկինում նման սոցապ նախարար ենք ունեցել ԲՀԿ-ից, որը բարձր պաշտոն է ստանում առանց... կենսագրության...

Ծնվել է 1983թ. դեկտեմբերի 4-ին Երեւանում:

2004թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի /ԵՊՀ/ իրավաբանական ֆակուլտետը, 2006թ.` նույն ֆակուլտետի մագիստրատուրան: Իրավաբան: 2009թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրան: Իրավաբանական գիտությունների թեկնածու:

2003-2006թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի դատաիրավական բարեփոխումների վարչության քրեակատարողական ծառայության բարեփոխումների բաժնի առաջին կարգի մասնագետ, 2006-2007թթ.` առաջատար մասնագետ: 2007թ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի դասախոս է: 2007-2008թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության վարչության պետի տեղակալ: 19.05.2008-30.09.2008թթ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնական: 2008-2011թթ.` ԱԺ նախագահի խորհրդական:

2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից:

Նույն շարքից