ԱԺ նախկին պատգամավոր, Կոմկուսի նախկին անդամ Խորեն Սարգսյանը՝ Խորեն Թռչունիչը որոշել է վերադառնալ քաղաքականություն, այն էլ՝ նոր թափով ու նույն Կոմկուսի միջոցով: Կոմկուսը լքած կոմունիստը կրկին անդամագրվել է կուսակցությանը:
«Երբ որ ես մտնում եմ քաղաքականություն, անում եմ այն, ինչ պահանջում է ժողովուրդն ու կուսակցությունը»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում իր ծրագրերի առթիվ ասաց Խորեն Սարգսյանը: Ընդ որոմ՝ Թռչունիչը գալիս է հատուկ առաքելությամբ՝ միավորելու անջատված կոմունիստական կուսակցությունները Հայաստանում:
Թռչունիչը վերադառնում է քաղաքականություն. «ՀԺ»