«Զգուշացում բոլոր նրանց, ովքեր օգտվում են պարոն Լֆիկին պատկանող ,,Փակ շուկա,, հիպերմարկետից. Պտուղ-բանջարեղենի բաժնում ձեր գնումները կշռելուց հետո նայեք գնապիտակին: Այստեղ որոշ վաճառողներ ,,տարօրինակ,, գումարներ են գրում, իհարկե, ի վնաս գնորդի: Փաստեմ քիչ առաջ կատարվածը: Գնեցի դեղձ: Դրամարկղի մոտ նկատեցի, որ դեղձերից մեկը փչացած է, չէի նկատել: Հենց դա էլ առիթ դարձավ, որ նայեմ գնապիտակին՝ 1780 դրամ… Ապշեցի: Մեկ կիլոգրամից մի քիչ ավելի կշռող դեղձը՝ նման արժեքով: Հետո վերակշռվեց և պարզվեց՝ 628 դրամ… Ահա պարոն Լֆիկի հիպերմարկետի ,,բարձրակարգ,, սպասարկման արգասիքը…»:
Զգուշացում բոլոր նրանց, ովքեր օգտվում են ,,Փակ շուկա,, հիպերմարկետից