Ֆեյսբուք 

Արփինե Հովհաննիսյանը ռասի՞ստ է

Մարինե Պետրոսյանն իր ՖԲ էջում գրում է. Մեր նոր ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ նախարարը ռասիստ ա՝ Arpine Hovhannisyan-ի պատին, էս հղումի տակ, տեսեք նրա խայտառակ լայքը Հովհաննես Գալաջյանի քոմենթին` "Ի՞նչ մարդու իրավունք, եթե նույնիսկ զուտ կենսաբանորեն թուրքը մարդ չի կարող լինել":

Որից հետո Մարինե Պետրոսյանը նոր գրառում է կատարում. Արդարադատության նոր նախարարը մի քիչ առաջ հանեց լայքը Հովհաննես Գալաջյանի "Ի՞նչ մարդու իրավունք, եթե նույնիսկ զուտ կենսաբանորեն թուրքը մարդ չի կարող լինել" քոմենթի տակից (նայեք նկարները, երկրորդում լայքը կա, վերջինում՝ արդեն ոչ): Կարծում եմ դրանում դեր խաղաց իմ հրապարակումը (նայել ներքեւում) եւ դրա արձագանքներն ու տարածումը։ Դե ինչ, սխալն ընդունելը վատ բան չի:

Ի պատասխան Մարինե Պետոսյանի գրառման ՀՀ Արդարադատության նախարարությունից ստացվել է արձագանք, որը ներկայացնում ենք ստորև.

Լուսինե Մարտիրոսյան

Հարգելի տիկին Պետրոսյան, Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի վերաբերյալ ձեր գրառման հետ կապված ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ տեխնիկական սխալ է եղել:

Հարգանքով՝ Լուսինե Մարտիրոսյան

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ:

Նույն շարքից