Մամուլի տեսություն 

Կարեն Ավագյանի եղբոր դեմ քրեական գործ չի հարուցվել. « Հրապարակ»

«ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանի եղբոր կողմից վրաերթի դեպքի առիթով գործ չի հարուցվել, որոշում է կայացվել մերժել գործի հարուցումը հանցակազմի բացակայության պատճառով, բացի այդ՝ տուժող անձը ինքը չի բողոքել»,- «Հրապարակի» հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

«Տուժողին՝ Էդգար Սնխչյանին, ի դեպ արդեն դուրս են գրել հիվանդանոցից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին երեկոյան Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Առինջ գյուղի մոտակայքում, կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը վրաերթի էր ենթարկել 28-ամյա Էդգար Սնչխյանին, ով այդ պահին փոխելիս էր եղել մեքենայի անվադողը։ Ավտովթարի ականատեսների խոսքով վարորդն այնքան ուժեղ էր հարվածել, որ անգամ «Օպել»-ի անիվն էր հետը մոտ 40 մետր մի կողմ տարել»,-գրել է թերթը։

Նույն շարքից