Մամուլի տեսություն 

«Առաջարկ չեմ ստացել». Արմեն Ամիրյանը՝ Մշակույթի նախարարի պաշտոնին նշանակվելու մասին. «ՀԺ»

«Հայակական ժամանակ» թերթը գրում է. «Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանը երեկ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է, որ առաջիկայում հնարավոր է նշանակվի ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում:

Նա ասել է, որ այդպիսի առաջարկ չի ստացել:

«Որևէ մեկնաբանություն չունեմ, որովհետև որևէ առաջարկ չեմ ստացել: Այս պահի դրությամբ չեմ կարող հերքել կամ հաստատել, քանի որ պարզապես չկա նման առաջարկ»,-ասել է նա՝ դժվարանալով պատասպանել՝ թե առաջարկ ստանալու դեպքում կընդունի՞, թե կմերժի այն:

«Գիտեք, այս պարագայում առավելևս ճիշտ չէ «եթե»-ով խոսելը»,-ասել է նա:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից