Անդրադառնալով Կառավարության անվտանգության աշխատակից Լյուդվիգ Հովհաննիսյանի ինքնասպանության փորձին՝ «Հրապարակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է, որ ինքնասպանության փորձի պատճառը ֆինանսական խնդիրներն են՝ նա մեծ պարտքեր ուներ։ Իսկ ինքնասպանությունից առաջ նա գրություն է թողել, որտեղ նշել է հենց այդ մասին՝ պարտքեր ունեմ, կյանքովս եմ պատասխան տալիս։
«Մենք մենակ գիտենք, որ ինչ-որ գրություն է թողել, թե ինչ է այդտեղ գրված, չգիտենք, մեզ դեռ որևէ բան չեն ասել։ Ավելի ճիշտ՝ այդ գրությունը մեզ հիմա չի էլ հետաքրքրում, կարևորը լավ լինի, վիրահատությունը լավ անցնի»,- ասել է նրա ընկերը՝ Արմենը։
Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել է, որ նա հիվանդանոց է տեղափոխվել առավոտյան 9-ի սահմաններում, ունի գանգուղեղային հրազենային վնասվածք, վիճակը ծանր է։
«Lյուդվիգ Հովհաննիսյանը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, միացված է արհեստական շնչառության ապարատին, վիճակը ծանր է»,-գրել է թերթը: