Մամուլի տեսություն 

Արփինե Հովհաննիսյանի նշանակումից հետո ԱԺ-ում մրցակցություն է սկսվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արփինե Հովհաննիսյանի՝ արդարադատության նախարար նշանակվելուց հետո ԱԺ-ում թափուր պոստերում մեծ մրցակցություն էր: ԵԽԽՎ պատվիրակության անդամ կնշանակվի ՄԻԱԿ ներկայացուցիչ Լևոն Մարտիրոսյանը:

Թեպետ մամուլը գրեց Մարգարիտ Եսայանի մասին, ով ֆեյսբուքի իր էջում Ծառուկյանի ոճով արձագանքեց.«Մարգարիտ Եսայանը չի պայքարում ոչ մի պաշտոնի համար, Մարգարիտ Եսայանին բոլորը տեսնում են և գնահատողը՝ գնահատում»: Իսկ գրողների հետևում անգամ «կեղտոտ ականջներ» էր տեսել:

ՀՀԿ կանանցից ուրիշներն էլ են պայքարել, բայց Գալուստ Գրիգորիչն ասել է, որ առանց այն էլ պատվիրակության կազմում կանայք շատ են:

Պատգամավորի մանդատը բաժին կհասնի «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ, անկուսակցական Կարեն Բեքարյանին»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նույն շարքից