Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ Բեռլինում անցկացվող IFA-2015 ցուցահանդեսին Haier ընկերության կողմից ներկայացված երկխցիկ լվացքի մեքենան մրցանակի է արժանացել կենցաղային էլեկտրոնիկայի ոլորտում տեխնիկական ինովացիայի համար։
Այն թույլ է տալիս երկու խցիկներում միաժամանակ լվացք տեղավորել և առանձին ծրագրավորմամբ աշխատեցնել դրանք։
Այսպիսով՝ հնարավոր է դառնում միաժամանակ սպիտակ և գունավոր իրերի լվացումը։ Վերևի խցիկի տարողությունը 4 կգ է, իսկ ներքևի խցիկինը՝ 8 կգ։