Uk.businessinsider.com կայքի փոխանցմամբ՝ Samsung ընկերությունը մտադրված է 10 տոկոսով կրճատել աշխատողների քանակը:
Մասնավորապես, ընկերությունը մտադիր է կրճատել անձնակազմի, հանրության հետ կապերի ու ֆինանսական դեպարտամենտի վարչություններում աշխատատեղերը:
Samsung-ում աշխատակիցների հաստիքացուցակը այս տարվա հունիսի 30-ի դրությամբ կազմել է 98.999 հազար մարդ: Այս տարվա սկզբից ընկերության ակցիաների արժեքը նվազել է 15 տոկոսով: