«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արթուր Բաղդասարյանի «Օրինաց երկիր» կուսակցությունը առաջիկա համապետական ընտրություններին չի մասնակցի: ՕԵԿ-ի փոխարեն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է Բաղդասարյանի ձեւավորած «Հայկական վերածնունդ» նոր միավորը: Այս մասին երեկ Գյումրիում հայտնել են ՕԵԿ-ականները՝ Արթուր Բաղդասարյանի մասնակցությամբ ՀՎ-ի Գյումրիի գրասենյակի բացման ժամանակ:
Ըստ նրանց՝ «Հայկական վերածնունդ» կուսակցությանն են միացել ավելի քան 120 հասարակական կազմակերպություն և մեկ տասնյակ կուսակցություններ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում