Մամուլի տեսություն 

Շմայսը սկսել է լռել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռևս սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը որոշել էր վարույթ ընդունել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած դիմումը: Հարցով զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը: Նշենք, որ Առաքել Մովսիսյանը ամիսներ առաջ հրապարակավ սպառնացել էր բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել:

Երեկ «Ժողովուրդ»-ը փորձել է պատգամավորից պարզել, թե արդյո՞ք ինքն ընդունում է, որ էթիկայի նորմերը խախտել է: Պատգամավորը լուռ լսեց հարցը, այնուհետև ասաց. «Վերջացրեցի՞ք, ցտեսություն Ձեզ»,- ու անջատեց հեռախոսը: Մի խոսքով, առաջընթաց կա. Մարդը սկսել է լռել:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից