Մամուլի տեսություն 

Զարզանդ. «Ես ոչ քրեական անցյալ ունեմ, ոչ դատվածություն, ոչ էլ հանցագործ եմ». «Հրապարակ»

«Սուրիկ Խաչատրյանը մեր մարզպետն ա, ինքը իմաստուն մարդ ա, կյանք տեսած, մարդ ճանաչող, իրա որոշումն էլ ես շատ լավ եմ ընդունել»,-«Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է Սյունիքի մարզպետի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը:

Նա նեղացած չէ «շեֆից», որ չեղյալ է հայտարարվել Կապանի 6-րդ դպրոցի փոխտնօրենի պաշտոնում իր նշանակումը։

Թերթը հիշեցրել է, որ Արմեն Աշոտյանն ու Սուրիկ Խաչատրյանը նման քայլի գնացին լրատվամիջոցների բարձրացրած աղմուկից հետո և արդյունքում Զարզանդը փոխտնօրենի պաշտոնը վայելեց ընդամենը մեկ օր՝ դրան հրաժեշտ տալով սեպտեմբերի 2-ին:

«Հրապարակ»-ի հարցին՝ իսկ Ձեր ո՞ր հատկանիշի պատճառով խափանվեց կրթական կարիերան, ասել է. «Միայն ասեկոսեների, ես ոչ քրեական անցյալ ունեմ, ոչ դատվածություն, ոչ էլ հանցագործ եմ»։ «Փաստորեն, անգամ Սուրիկ Խաչատրյանը տվեց «ասեկոսեներին»։ «Ինքն ասեկոսեներին չի տրվում, ինքը իմաստուն մարդ ա, իրա որոշումն էլ լավ եմ ընդունել»։

Նույն շարքից