Interfax.ru կայքի փոխանցմամբ՝ «BMW» կոնցերնը իր տասնյակ սևամորթ աշխատակիցներին կվճարի 1.6 մլն դոլար՝ ռասայական խտրականության համար:
Ընկերությունը կլուծի նաև հայցվորների աշխատանքի տեղավորման հարցը։
Խտրականության մասին գործը սկսվել է 2013-ին։ Ընկերության կապալառուն ամերիկյան գործարանում անցկացրել է կադրերի մաքրման քաղաքականություն, համաձայն որի հեռացվել են վերջին 7 տարում դատվածություն ունեցած աշխատակիցները։