Korrespondent.net կայքի փոխանցմամամբ՝ Ավստրալիայի բնակիչ Լինդսի Հանդմերը հերթ է կանգնել տեղի Apple Store խանութի մոտ և անգամ վրան է այնտեղ տեղադրել, որպեսզի աշխարհում առաջինը գնի iPhone 6s սմարթֆոնը:
Տղամարդն արդեն խանութի մոտ է անցկացրել իր առաջին գիշերը և չի պատրաստվում հեռանալ։
Նոր iPhone-ների վաճառքը նախատեսվում է սեպտեմբերի 18-ին, այդ պատճառով անգամ հաջողության դեպքում Հանդմերը պետք է վրանում ապրի դեռևս առնվազն 9 օր:




